Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ադրբեջանը երբեք չի անդամագրվի ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական նախագծերին

Ադրբեջանը երբեք չի անդամագրվի ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական նախագծերին
01.10.2023 | 06:57

Տարիներ շարունակ գլուխ արդուկողների մի շրջանակ, դեմքի կիսահիմար արտահայտությամբ, համոզում էր, թե իբր Արցախի դիմաց Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին բերել ԵԱՏՄ։ Առավել «հաջողակներն» անգամ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ էին համարում, իբր, Ալիևը իր համաձայնությունն արդեն տվել է։ Ու էս հիմարությունները տարածվում էին տարոնչախոյանական տեխնոլոգիաներով։

Իսկ ես ասում էի հետևյալը.

1. Ադրբեջանը երբեք չի անդամագրվի ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական նախագծերին, քանի դեռ նման քայլի նրան չի դրդում Թուրքիան։ Նույնիսկ մեկ դար առաջ Ադրբեջանի խորհրդայնացումը(1920 թ. ապրիլի 28) եղավ այն բանից հետո, երբ երկու օր առաջ` ապրիլի 26-ին, փակվեց Սևրի պայմանագիրը նախապատրաստող Սևրի կոնֆերանսը։

2. Այսօր Թուրքիան շարունակում է հանդիսանալ արևմտյան ռազմաքաղաքական բլոկի առանցքային դերակատար և Ադրբեջանին ռուսական ճամբար մղելու որևէ դրդապատճառ չունի։

3. Արցախի կորուստն, ընդհակառակը, նվազեցնում է Ռուսաստանի կշիռը ոչ միայն Անդրկովկասում, այլև մշուշոտ դարձնում ինտեգրացիոն հեռանկարները Կենտրոնական Ասիայում։ Ղազախստանի ղեկավարության վերջին շրջանի հայտարարությունները սրա վկայությունն են։ Փոխարենը, էականորեն աճում է Թուրքիայի դերակատարությունը թե՛ Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում։

Ու այ հենց էդպես տարոնչախոյանական տեխնոլոգները հիմարացրել են հասարակությանը ու երկիրը հասցրել էս վիճակին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3615

Մեկնաբանություններ